Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր

2050թ. Երկրագնդի վրա ավելի քիչ եվրոպացիներ կլինեն. DW. 1in.am

2050թ. Երկրագնդի վրա ավելի քիչ եվրոպացիներ կլինեն. DW. 1in.am

«Երկրի բնակչությունը» (Stiftung Weltbevölkerung) հիմնադրամի տվյալներով՝ 2050թ. Երկրի բնակչության ընդհանուր թվից, եվրոպացիների թիվը կկրճատվի 7․5%-ով, փոխանցում է Deutsche Welle-ն:

 

Գերմանական հիմնադրամի տվյալներով՝ 2015թ. Երկրի վրա կբնակվի գրեթե 7․3 միլիարդ մարդ: Նրանց թվում. եվրոպացիները՝ 10%, աֆրիկացիները՝ 15%, իսկ ամենամեծ խումբը կկազմեն ասիացիները՝ 60%:

 

Ընդհանուր առմամբ, մոլորակի բնակչությունը մոտակա 35 տարիներին կավելանա 34%-ով և կհասնի 9․76 միլիարդի:

 

2050թ. ասիացիների թիվը կկրճատվի մինչև 54%, այն դեպքում, երբ աֆրիկացիների թիվը մոլորակի բնակչության գրեթե մեկ քառորդը կկազմի:

 

Հիմնադրամի ղեկավար Ռենատ Բերի կարծիքով՝ մոլորակի բնակչության աճը պայմանավորված կլինի զարգացող երկրներում չպլանավորված հղիությունների պատճառով: Նրա խոսքերով՝ եթե յուրաքանչյուր մարդ կարողանար ինքնուրույն որոշել, երբ և որքան երեխա ունենալ, ապա դա կօգներ չպլանավորված հղիությունների թիվը կրճատել 70 տոկոսով:

Սկզբնաղբյուր. 1in.am
Լուսանկարը. kinderok.ru
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ